Վերատտի. «Բարսելոնայի» մասին շշուկները սուտ են, ուզում եմ մնալ ՊՍԺ-ում

Վերատտի. «Բարսելոնայի» մասին շշուկները սուտ են, ուզում եմ մնալ ՊՍԺ-ում

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատտին հայտարարել է, որ մտադիր է կարիերան շարունակել փարիզյան ակումբում: Իտալացին հերքել է իր գործակալ Մինո Ռայոլայի ու «Բարսելոնայի» միջև բանակցությունների առկայությունը:

«Կարդացել եմ, որ իբր Ռայոլան իմ ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»: Դա սուտ է: Ամեն ինչի մասին արդեն զրուցել եմ մեր ակումբի ղեկավարների ու մարզիչների հետ: Նրանք գիտեն, թե ես ինչ եմ մտածում: Որոշել եմ մնալ ՊՍԺ-ում»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը կիսապաշտպանը «Բարսելոնա» տեղափոխվելու համաձայնության էր հասել, սակայն ֆրանսիական ակումբը մերժել էր նրա տրանսֆերը վաճառելու բոլոր առաջարկները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում