Ռոնալդու. Միշտ ասել եմ, որ աշխարհում լավագույնն եմ և ապացուցել դա

Ռոնալդու. Միշտ ասել եմ, որ աշխարհում լավագույնն եմ և ապացուցել դա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի «Տարվա ֆուտբոլիստ» մրցանակը ստանալու ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ նա աշխարհի լավագույն խաղացողն է:

«Ես միշտ ասել եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ, նույնիսկ, եթե մյուսներն այլ կարծիք են ունեցել: Այնուհետև դուրս եմ եկել խաղադաշտ և խոսքերս ապացուցել:

Ցանկանում եմ այս մրցանակը կիսել թիմակիցներիս հետ: Անհատական ու թիմային աշխատանքում հսկայական նվաճումների ենք հասել: «Ռեալի» համար 2017 թվականը պատմական տարի էր: Մենք 5 տիտղոս նվաճեցինք, ես ստացա «Ոսկե գնդակն» ու ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակը:

Նախորդ տարին յուրահատուկ էր նաև նրանով, որ միանգամից երեք երեխա ունեցա»,- Կրիշտիանուի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա խաղացողը 9-րդ անգամ է ճանաչվել Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում