228 միլիոն եվրո. Ռեկորդային գումար Սալահի համար

228 միլիոն եվրո. Ռեկորդային գումար Սալահի համար

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն ամռանը կարող է դառնալ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: «The Sun» պարբերականը գրում է, որ եգիպտացի խաղացողը լրջորեն հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին» ու «Պարի Սեն Ժերմենին»:

Աղբյուրը վստահեցնում է, որ այդ ակումբները պատրաստ են 25-ամյա ֆուտբոլիստի համար 228 միլիոն եվրո (200 միլիոն ֆունտ) վճարել: Եթե տրանսֆերը կայանա, ապա այն ռեկորդային կդառնա: Ներկայիս ամենաթանկ գործարքը գրանցվել է 2017 թվականի ամռանը, երբ Նեյմարի տրանսֆերի համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»:

«Լիվերպուլն» արդեն հայտարարել է` չի պատրաստվում վաճառել իր առաջատարին, սակայն հավանական է, որ անգլիացիներն ընդունեն ռեկորդային առաջարկը: Ընդամենը 8 ամիս առաջ նրանք վինգերին ձեռք են բերել 42 միլիոն եվրոյով: Նշվում է, որ Մոհամեդին ցանկանում է հրավիրել նաև «Բարսելոնան», սակայն կատալոնացիներն այդ պայքարում հետնապահ են համարվում:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնության 30 խաղում Սալահը 28 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում