Դրոգբա. Եթե Մեսսին դեռ չի հասել Պելեի ու Մարադոնայի մակարդակին, ուրեմն շատ մոտ է

Դրոգբա. Եթե Մեսսին դեռ չի հասել Պելեի ու Մարադոնայի մակարդակին, ուրեմն շատ մոտ է

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին: Իվուարցին վստահ է, որ արգենտինացին պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

«Մեսսին արդեն հիմա կարող է ավարտել կարիերան: Նա արդեն մեծ հաջողությունների է հասել ֆուտբոլում: Եթե Լեոն նվաճի նաև աշխարհի չեմպիոնի կոչումը, ապա լեգենդար կդառնա:Մեսսին յուրահատուկ է: Եթե նա դեռ չի հասել Պելեի ու Մարադոնայի խաղամակարդակին, ուրեմն շատ մոտ է դրան»,- Դրոգբայի խոսքերն է մեջբերում sport.es-ը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին «FourFourTwo» պարբերականը կազմել էր ֆուտբոլի պատմության 100 լավագույն խաղացողների ցանկը, որում Մեսսին գրավել է երկրորդ տեղը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մարադոնան, իսկ Պելեն երրորդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում