Արոնյան-Մամեդյարով պարտիայում կրկնվեց առաջին շրջանի արդյունքը (կատարված քայլեր)

Արոնյան-Մամեդյարով պարտիայում կրկնվեց առաջին շրջանի արդյունքը (կատարված քայլեր)

Հավակնորդների մրցաշարում կայացել է 9-րդ տուրը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:

Հայ գրոսմայստերն ամբողջ մրցախաղի ընթացքում փորձել է հաղթական դիրք ստանալ, սակայն մրցակիցը լավ է պաշտպանվել: Գրանցվել է ոչ-ոքի: Այս շախմատիստների միջև առաջին շրջանի պարտիան նույնպես խաղաղ ելք էր ունեցել:

Տուրի մյուս պարտիաներում արձանագրվել են հետևյալ արդյունքները.

Սերգեյ Կարյակին – Վլադիմիր Կրամնիկ` 1-0

Ուեսլի Սո – Ալեքսանդր Գրիշչուկ` 0,5 – 0,5

Ֆաբիանո Կարուանա – Լիժեն Դին` 0,5 – 0,5

9-րդ տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով բարձրացավ 6-րդ տեղ: Կարուանան 6 միավորով միանձնյա առաջատարն է: Նրան հետապնդում են Մամեդյարովն (5,5) ու Գրիշչուկը (5):

Հետևեք մեզ նաև Telegram-ում