ՊՍԺ-ում մնալու համար Նեյմարի նոր պահանջները

ՊՍԺ-ում մնալու համար Նեյմարի նոր պահանջները

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարն ակումբի նախագահ Նասեր Ալ Խելայիֆիի ու մարզական տնօրեն Անտերու Էնրիկեի հետ զրույցի ժամանակ մի քանի պահանջներ է ներկայացրել, որոնք նրան կհամոզեն մնալ Փարիզում: 

Ակումբի ղեկավարները բրազիլացուց կարծիք են հարցրել նոր գլխավոր մարզչի վերաբերյալ,- գրում է «Paris United»-ը: Հնարավոր տարբերակներից ակումբը դիտարկում է Անտոնիո Կոնտեի ու Լուիս Էնրիկեի թեկնածությունները: 26-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել Լուիս Էնրիկեին, ում հետ հիանալի հարաբերություններ է հաստատել «Բարսելոնայում» համատեղ աշխատանքի ժամանակ: Սպասվում է, որ ֆրանսիացիների ներկայիս մարզիչ Ունաի Էմերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնանկ կարվի:

Ավելի վաղ «The Times»-ին հայտնի էր դարձել, որ Նեյմարի գործակալները պահանջել են ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձն ավելացնել 1 միլիոն եվրոյով: Բոլոր պարգևավճարների հաշվարկով` բրազիլացու ներկայիս տարեկան աշխատավարձը կազմում է 53 միլիոն եվրո:

Նեյմարը դժգոհություններ է հայտնել նաև կազմակերպչական մի քանի հարցերի շուրջ: Մասնավորապես նրան դուր չի գալիս, որ Փարիզին համեմատաբար մոտ գտնվող քաղաքներում արտագնա խաղերին թիմը մեկնում է ավտոբուսով, ինչը ժամեր է տևում: Նա դժգոհ է նաև, որ թիմը արտագնա հանդիպումներին մեկ օր շուտ է մեկնում: Ֆուտբոլիստին ավելի շատ է դուր գալիս «Բարսելոնայի» մոտեցումը, որը քաղաք է ժամանում խաղի օրը:

Բրազիալցուն դուր չի գալիս նաև երկրպագուների կողմից աջակցության պակասը: Նա նաև դժգոհ է Լիգա 1-ի մրցավարությունից ու խաղադաշտերի որակից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում