Ուսուցիչ Չավին հետևում է ուսանող Դեմբելեի քննությանը (ծաղրանկար)

Ուսուցիչ Չավին հետևում է ուսանող Դեմբելեի քննությանը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր նկարը նվիրված է «Բարսելոնայի» հարձավող Ուսման Դեմբելեին:

Կատալոնական թիմի նախկին կիսապաշտպան Չավին ֆրանսիացու մասին կարծիք հայտնելիս նշել է, որ «բլաուգրանան» նրա համար քննություն է:

«Դեմբելեին ժամանակ է հարկավոր: Նա շատ արագ է, սակայն այստեղ այնպիսի ազատություն չի ունենալու, ինչպես «Բորուսսիայում» կամ «Ռենում»: «Բարսելոնան» ֆուտբոլիստի համար քննության նման մի բան է: Հիմա Ուսմանը կարծես մագիստրատուրայում սովորի: Քչերը կարող են այդ քննությունը հանձնել»,- ասել է 38-ամյա խաղացողը:

Մոմանին պատկերում է, թե ինչպես է Դեմբելեն քննության ժամանակ գաղտնի արտագրում, ինչը դուր չի գալիս ուսուցիչ Չավիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում