Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի մարզաշապիկը

Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի նոր մարզաշապիկը: Այդ խաղաշապիկով սելեսաոն հանդես է գալու Աշխարհի առաջնությունում:
Ավանդույթի համաձայն բրազիլացիների հիմնական խաղաշապիկը դեղին է, իսկ պահեստայինը` կապույտ: Մարզաշապիկը կարել է Բրազիլիայի ընտրանու տեխնիկական հովանավոր «Nike» ընկերությունը:
Շնորհանդեսին մասնակցել են Նեյմարը, Ֆիլիպե Կոուտինյոն, Պաուլինյոն և Տյագո Սիլվան, Դանիել Ալվեսը և Մարկինյոսը: