Ընթացիկ մրցաշրջանում տրանսֆերային գնի ամենամեծ աճն ունեցած ֆուտբոլիստները

Ընթացիկ մրցաշրջանում տրանսֆերային գնի ամենամեծ աճն ունեցած ֆուտբոլիստները

Ֆուտբոլային հետազոտությունների «CIES Football Observatory» կազմակերպությունը հաշվարկել է, թե ընթացիկ մրցաշրջանում որ ֆուտբոլիստների տրանսֆերային գներն են ամենամեծ աճը գրանցել: Շվեյցարական կազմակերպությունը համեմատական է անցկացրել նախորդ տարվա սեպտեմբերից մինչև այս տարվա մարտն ընկած ժամանակահատվածում իր սահմանած գների միջև։

«CIES Football Observatory»-ի սահմանած գները 80 տոկոս դեպքերում համընկել են գրանցված տրանսֆերների հետ: Նրանք մշակել են ալգորիթմ, որը հաշվում է ֆուտբոլիստների խաղային հատկությունները, տարիքը, գործող պայմանագրի ժամկետը և նրանց ծառայություններով հետաքրքրվող ակումբների մակարդակը: Վիճակագրական թվերը ստանալու համար հետազոտողների խումբը վերջին 6 տարիների ընթացքում 1600 տրանսֆեր է դիտարկել:

Այսպիսով, ընթացիկ մրցաշրջանում ամենամեծ աճը գրանցվել է «Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերի արժեքում: Այն 88,1 միլիոն եվրոյից բարձրացել է մինչև 162,8 միլիոն: Մաքուր աճը կազմել է 74,7 միլիոն: Ընդմամենը 0,3 միլիոնով եգիպտացուն զիջել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը:

Ներկայացնում ենք վերջին 8 ամսում տրանսֆերային գների ամենամեծ թանկացման թոփ-10-ը.

1. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – տրանսֆերի մաքուր աճը` 74,7

2. Էդերսոն («Մանչեսթեր Սիթի») – 74,4

3. Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի») – 63,0

4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 54,7

5. Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի») – 53,1

6. Ջո Գոմես («Լիվերպուլ») – 48,3

7. Պաուլինյո («Բարսելոնա») – 42,4

8. Դավինսոն Սանչես («Տոտենհեմ») – 44,2

9. Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո») – 40,7

10. Ֆլորան Տովեն («Մարսել») – 38,4

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում