Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը:
Մրցանակները և պատվոգրերը հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Վարազդատ Հարոյանը ստացավ երրորդ տեղի համար մրցանակը, Տիգրան Բարսեղյանը՝ երկրորդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Հենրիխ Մխիթարյանը:

Միջոցառումից հետո ֆուտբոլիստները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք ներկայացնում ենք տեսանյութով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում