Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի հաջորդ առաջնությանը կմասնակցի 10 թիմ

Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի հաջորդ առաջնությանը կմասնակցի 10 թիմ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկա էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը, որից հետո պատասխանց լրագրողների հարցերին: Հայրապետյանը հայտարարեց, որ Հայաստանի հաջորդ առաջնությանը 10 թիմ է մասնակցելու:

«Սպորտի նախարար հետ հանդիպում ու քննարկում եմ ունեցել: Նա ասաց, որ պատրաստվում են երկու նոր ակումբներ հիմնել: Նրան զգուշացրեցի` ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն թույլ չեն տալիս, որ նույն աղբյուրից ֆինանսավորվող երկու ակումբներ նույն մրցաշարում հանդես գան: Նշեցի նաև, որ ՀՖՖ-ի կանոնադրության համաձայն նոր հիմնված ակումբը չի կարող անմիջապես Բարձրագույն խմբում խաղալու իրավունք ստանալ և պետք է ելույթները սկսի Առաջին խմբում:

Այդ պատճառով նախարարին խորհուրդ եմ տվել, որ նրանք ֆինանսական խնդիրներ ունեցող «Էրեբունի» ակումբն իրենց հովանավու տակ վերցնեն: Նրանք հետևել են իմ հորդորին և «Էրեբունու» հովանավոր են դարձել: Մոտ ժամանակներս այդ ակումբը կանվանափոխվի, կստանա «Կոտայք» անունը և մյուս մրցաշրջանից կկարողանա մասնակցել Բարձրագույն խմբին:

Այդ ակումբը կդառնա 4-րդը, որն Առաջին խմբից կնվաճի Բարձրագույն խմբի ուղեգիր: Կանոնադրությամբ թույլատրվում է 3 նոր թիմ ունենալ Բարձրագույն խմբում, սակայն ՀՖՖ-ի գործկոմում հատուկ որոշում կկայացնենք և թույլ կտանք 4-րդ թիմին միանալ ուժեղագույնների մրցաշարին»,- ասել է ՀՖՖ-ի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում