ESPN. Իբրահիմովիչն այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»

ESPN. Իբրահիմովիչն այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է կարիերան ԱՄՆ-ում շարունակելուն :

ESPN-ից տեղեկանում ենք, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն 36-ամյա ֆուտբոլիստին թույլ է տվել այլ ակումբ տեղափոխվել: Շվեդը դեռ 4 ամսվա պայմանագիր ունի անգլիացիների հետ, սակայն այլևս մանչեսթերցիների խաղաշապիկով հանդես չի գալու:

Սպասվում է, որ առաջիկա օրերին կհայտարարվի Զլատանի` MLS տեղափոխվելու մասին: Իբրահիմովիչին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը «Լոս Անջեելս Գելեքսին» է:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հարձակվողն Անգլիայի ընթացիկ առաջնությունում ընդամենը 5 խաղի է մասնակցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում