ՊՍԺ-ն Զիդանին առաջարկում է ինքը որոշի աշխատավարձի չափը

ՊՍԺ-ն Զիդանին առաջարկում է ինքը որոշի աշխատավարձի չափը

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծառայություններով:

«El Chiringuito» հաղորդման ժամանակ հայտնի է դարձել, որ փարիզցիների նախագահ Նասեր Ալ Խելայիֆին 45-ամյա մասնագետին առաջարկել է ամռանը ֆրանսիացիներին միանալու դեպքում անձամբ որոշել աշխատավարձի չափը:

ՊՍԺ-ում կարծում են, որ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդին թիմի մարզիչ նշանակելն ավելի կբարձրացնի ակումբի հեղինակությունը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փարիզցիները դիտարկում են նաև Մաուրիսիո Պոչետինոյի («Տոտետնհեմ»), Անտոնիո Կոնտեի («Չելսի») և Լուիս Էնրիկեի թեկնածությունները: Վերջին երկուսից մեկին հրավիրելն ավելի հավանական է համարվում:

«Ռեալի» հետ Զիդանի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2020 թվականի ամառը: Ուշագրավ է, որ «սերուցքայինների» հետ պայմանագիր ստորագրելիս «Զիզուն» չի հետաքրքրվել աշխատավարձով և այն թողել է ակումբի որոշմանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում