Մոուրինյուն մտադիր է գրեթե ամբողջությամբ թարմացնել ՄՅՈւ-ի պաշտպանությունը

Մոուրինյուն մտադիր է գրեթե ամբողջությամբ թարմացնել ՄՅՈւ-ի պաշտպանությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է թիմի պաշտպանությունից և մտադիր է այն գրեթե ամբողջությամբ թարմացնել:

Metro.co.uk-ը գրում է, որ ամռանը «կարմիր սատանաները» բաժանվելու են Լյուկ Շոուից, Մատեո Դարմիանից ու Դեյլի Բլինդից: Մեծ հարցականի տակ է Վիկտոր Լինդելյոֆի, Քրիս Սմոլինգի ու Ֆիլ Ջոնսի ապագան: Պաշտպաններից թիմում կմնան միայն Էրիկ Բային, Մարկոս Ռոխոն և Անտոնիո Վալենսիան:

Մոուրինյուն թիմն ամրապնդելու համար ամռանն իր տրամադրության տակ 250 միլիոն եվրո է ունենալու, որոնք ցանկանում է ծախսել պաշտպանների ու կենտրոնական կիսապաշտպանի վրա, ով կդառնա Մայքլ Քերիկի փոխարինողը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ «յուրահատուկի» դիտակետում 5 պաշտպան կա, որոնց բոլորին նա ցանկանում հրավիրել իր թիմին: Դրանք են Սամուել Ումտիտին («Բարսելոնա»), Ռաֆայել Վարանը («Ռեալ»), Դենի Ռոուզը, Տոբի Ալդերվեյրելդը (երկուսն էլ «Տոտենհեմ») և Խոսե Գայան (Վալենսիա»):

«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն 55 միլիոն եվրո է առաջարկել Վարանի համար, ինչպես նաև պատրաստվում է վճարել Ումտիտիի հրաժարագինը, որը կազմում է 60 միլիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում