Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հեռացել է ակումբից: 36-ամյա ֆուտբոլիստն ու անգլիական ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

«Առաջ շարժվելու ժամանակն է».- ասել է Զլատանը:

Շվեդը «կարմիր սատանների» կազմում երկու տարի է անցկացրել, որոնց ընթացքում դարձել է Եվրոպա լիգայի չեմպիոն, Անգլիայի Լիգայի գավաթակիր և Անգլիայի սուպերգավաթակիր:

Մանչեսթերցիների կազմում անցկացրած 53 պաշտոնական խաղում հարձակվողը դարձել է 28 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Սպասվում է, որ Իբրահիմովիչը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում