Սարսափելի վրիպում. Արոնյանը մեկ քայլի պատճառով պարտվել է

Սարսափելի վրիպում. Արոնյանը մեկ քայլի պատճառով պարտվել է

Հավակնորդների մրցաշարը Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանի համար շարունակում է աղետալի ընթացք ունենալ: 10-րդ տուրում Լևոնը սև խաղաքարերով մրցել է Վլադիմիր Կրամնիկի հետ ու պարտություն կրել:

Հավասար պայքարում անցնող պարտիայի 36-րդ քայլում Արոնյանն անուշադիր է եղել և թագուհին բացված շախի վտանգի տակ դրել: Ռուս շախմատիստն օգտվել է հարավորությունից: Այդ մեկ քայլի պատճառով հաղթողի հարցը կասկած չի հարուցել և Լևոնը հանձնվել է:

Պարտությունից հետո 35-ամյա գրոսմայստերը նահանջել է վերջին` 8-րդ հորզիոնական: Նրա հաշվին գրանցված է 3,5 միավոր:

Առաջատարը Ֆաբիանո Կարուանան (6,5) է, ով այսօր հսկայական կարևորություն ունեցող պարտիայում սևերով ոչ-ոքի է խաղացել երկրորդ տեղը զբաղեցնող Շախրիյար Մամեդյարովի հետ (6): Երրորդ հորիզոնականում գտնվող Ալեքսանդր Գրիշչուկն ունի 5,5 միավոր:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում