ԱԱ-2002-ում Ռոնալդոյի տարօրինակ սանրվածքի պատճառը

ԱԱ-2002-ում Ռոնալդոյի տարօրինակ սանրվածքի պատճառը

2002 թվականի Աշխարհի առաջնության ամենաքննարկվող թեմաներից մեկը Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոնալդոյի տարօրինակ սանրվածքն էր: 16 տարի անց «ֆենոմենը» պատմել է այդ քայլին դիմելու պատճառի մասին:

«Ոտքի վնասվածք ունեի, և բոլորն այդ մասին էին խոսում: Որոշեցի սափրել գլուխս, սակայն մազերիս մի փոքր մաս թողնել: Հաջորդ օրը մարզման եկա ու ինձ տեսան սարսափելի սանրվածքով: Բոլորը սկսեցին խոսել այդ մասին և մոռացան վնասվածքիս մասին: Ես կարողացա հանգստանալ ու կենտրոնանալ մարզումների վրա:

Հպարտ չեմ այդ սանրվածքով, այն տարօրինակ էր: Բայց հանրության կողմից քննարկվող թեման փոխելու համար դա լավ հնարավորություն էր»,- Ռոնալդոյի խոսքն է մեջբերում espnfc.com-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիան այդ տարի դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Ռոնալդոն 8 գոլով` լավագույն ռմբարկու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում