Ուսեին Բոլտը փորձաշրջան է անցնում «Բորուսսիայում» (տեսանյութ)

Ուսեին Բոլտը փորձաշրջան է անցնում «Բորուսսիայում» (տեսանյութ)

Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն Ուեսին Բոլտը, ով որոշել է ֆուտբոլիստ դառնալ, սկսել է մարզվել Դորտմունդի «Բորուսսիայի» հետ: Այդ մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Ճամակայցի արագավազորդն այսօր բաց մարզում է անցկացրել ռուրյան թիմի հետ: Այն ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 31-ամյա մարզիկը «Բորուսսիայում» փորձաշրջան է անցնում այդ ակումբի ու իր տեխնիկական հովանավոր «Puma»-ի միջնորդության շնորհիվ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում