Բուֆֆոն. Կրիշտիանուն տուգանային հրապարակի մարդասպան է, Մեսսին ավելի բազմակողմանի է

Բուֆֆոն. Կրիշտիանուն տուգանային հրապարակի մարդասպան է, Մեսսին ավելի բազմակողմանի է

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատասխանել է «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի ու «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին հարցին:

«Բացարձակապես տարբեր ֆուտբոլիստներ են: Մեսսին ավելի բազմակողմանի է: Նա գործում է խորքից, լավ տեխնիկա ունի, փայլուն է տեսնում դաշտը, ինչը բնորոշ է ենթարհարձակվողին, այլ ոչ թե գրոհներ եզրափակողին:

Կրիշտիանուն դարձել է տուգանային հրապարակի մարդասպան: Միգուցե, դա տարիքի հետ է կապված: Եթե նրան համեմատենք նախկին Ռոնալդուի հետ, ապա կտեսնենք, որ նա ավելի շատ է խնայում ուժերը, եզրեր չի տեղափոխվում և հնարքների չի դիմում: Սակայն տուգանային հրապարակում մեկ պահը նա կարող է գոլի վերածել»,- 40-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «ծեր սինյորան» մրցելու է հենց «Ռեալի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում