21-րդ դարում NBA-ի ամենախոշոր հաշվով հաղթանակը

21-րդ դարում NBA-ի ամենախոշոր հաշվով հաղթանակը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր յուրահատուկ հաշիվ է գրանցվել: «Շարլոտը» սեփական հարկի տակ 140:79 հաշվով պարտության է մատնել «Մեմֆիսին»:

Espn.com-ից տեղեկանում ենք, որ 21-րդ դարում NBA-ի դեռ ոչ մի թիմի չէր հաջողվել 61 և ավելի միավորի տարբերությամբ հաղթանակ տոնել: «Հորնեթսի» կազմում 46 միավոր է վաստակել խաղարկող Կեմբա Ուոքերը:

Հատկանշական է, որ այդ հաղթանակը պատմության մեջ 6-րդ ամենախոշորն է: Բացարձակ ռեկորդը գրանցվել է 1991 թվականին: Այդ ժամանակ «Կլիվլենդը» 68 միավորի տարբերությամբ առավելության է հասել «Մայամիի» նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում