Բեքհեմ. Զիդանը պատմության լավագույն ֆուտբոլիստն է

Բեքհեմ. Զիդանը պատմության լավագույն ֆուտբոլիստն է

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը գովեստի խոսքեր է ասել Զինեդին Զիդանի մասին, ում հետ միասին հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում:

«Զիդանի հետ երեք տարի շարունակ մարզվելն ու խաղալը երազանք էր: Զիզուին պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ համարում»,- անգլիացու խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «սերուցքայինների» ներկայիս գլխավոր մարզիչը ՖԻՖԱ-ի կողմից երեք անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն խաղացող (1998, 2000, 2003 թվականներ) և մեկ անգամ ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը (1998):

Բեքհեմն ու Զիդանը «Ռեալում» համատեղ խաղացել են 2003-2006 թվականների ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում