Միավորներ բաժանողը. Արոնյանը կրկին պարտվեց (կատարված քայլեր)

Միավորներ բաժանողը. Արոնյանը կրկին պարտվեց (կատարված քայլեր)

Հավակնորդների մրցաշարում կայացել է 11-րդ տուրը, որը կրկին տխուր ավարտ է ունեցել Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանի համար:

35-ամյա գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով պարտվել է Սերգեյ Կարյակինին ու զրկվել մրցաշարի հաղթող դառնալու նույնիսկ տեսական հույսերից:

Երկարատև պարտիայի մինչև 42-րդ քայլը հավասար պայքար է ընթացել, սակայն հետո առավելությունն անցել է ռուսի կողմը, ով խաղավերջում այն գերազանց է օգտագործել: Շախմատիստներից յուրաքանչյուրը 74-ական քայլ են կատարել:

Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Այդ պարտությունից հետո Արոնյանը 3,5 միավորվ հաստատվել է վերջին` 8-րդ տեղում: Նախորդ տուրում Լևոնը հաղթանակը «նվիրել» էր Վլադիմիր Կրամնիկին:

Մրցաշարն անհաջող սկսած Կարյակինն այս հաղթանակից հետո բարձրացել է երրորդ հորզիոնական (6 միավոր): Առաջատարը նախկինի պես Ֆաբիանո Կարուանան է, ում հաշվին գրանցված է 7 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում