Հայաստանը կրկին չկարողացավ հաղթել Էստոնիային (տեսանյութ)

Հայաստանը կրկին չկարողացավ հաղթել Էստոնիային (տեսանյութ)

Երևանում ընկերական խաղ կայացավ Հայաստանի ու Էստոնիայի հավաքականների միջև: Արթուր Պետրոսյանի թիմը փոքր առավելություն ուներ, սակայն չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, իսկ սեփականն անարգել պահեց: Գրանցվեց 0:0 հաշիվը:

Տանտերերը գոլ խփելուն մոտ էին երկու անգամ: Առաջին կեսում ստանդարտ իրավիճակի խաղարկման ժամանակ Ռումյան Հովսեփյանը մոտ տարածությունից չկարողացավ եզրափակել բարձրից փոխանցումը, իսկ երկրորդ կեսում մոտ 25-30 մետրից Հենրիխ Մխիթարյանի կատարած տուգանային հարվածը հետ մղեց դարպասապահ Միխել Ակսալուն: Էստոնացիները նույնպես մի քանի վտանգավոր պահեր ունեին, սակայն վճռորոշ հարվածը դիպուկ չկատարեցին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականն իր պատմության ընթացքում չորրորդ անգամ մրցեց Էստոնիայի ընտրանու հետ: Նախորդ երեք խաղերից երկուսում հաղթել է մերձբալթյան թիմը, մեկ անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի:

Հավելենք, որ այսօր Հայաստանի հավաքականի կազմում նորամուտները նշեցին դարպասապահ Արամ Հայրապետյանը և հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում