Ռոնալդուն օրացուցային տարվա լավագույն մեկնարկն է գրանցել

Ռոնալդուն օրացուցային տարվա լավագույն մեկնարկն է գրանցել

Չնայած տարիքին՝ «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիրը չի կորցնում արդյունավետությունը։

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականի ընթացքում 14 հանդիպման է մասնակցել, որոնցում խփել է 23 գոլ։ 33-ամյա Կրիշտիանուի 15-ամյա կարիերայի ընթացքում սա օրացուցային տարվա լավագույն մեկնարկն է։

14 խաղում Ռոնալդուն 7 դուբլ է ձևակերպել, 2 անգամ դարձել է հեթ-տրիիկի հեղինակ, գոլերից 3-ը խփել է 11-մետրանոց տուգանային հարվածից։ Պորտուգալացու արդյունավետությունը կազմում է մեկ խաղում միջինը 1․64 գոլ։ Բացի այդ, Ռոնալդուն 4 գոլային փոխանցում է կատարել թիմակիցներին։

Ուշագրավ է, որ հունվարի 21-ից առաջ Ռոնալդուն Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուների պայքարում 14 գոլով զիջում էր «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին, իսկ այժմ այդ տարբերությունը կազմում է ընդամենը 3 գոլ (25 գոլ խփել է Մեսսին, 23 անգամ աչքի է ընկել Ռոնալդուն)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում