Պույոլ․ Կարծում եմ՝ Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»

Պույոլ․ Կարծում եմ՝ Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլն իր մեկնաբանությունն է տվել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին։

-Կարծում եմ՝ Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ավելին, չեմ կարծում, թե այս լուրերը հորինված են։ Այլ հարց է այն, որ ՊՍԺ-ն չի ցանկանա բաց թողնել Նեյմարին, քանի որ նրա տրանսֆերի համար հսկայական գումար է ծախսել։

«Բարսելոնան» և «Ռեալը» մյուս ակումբների համեմատակ այլ մակարդակի վրա են։ Այս թիմերից հեռանալուց առաջ պետք է շատ լավ մտածել,- Պույոլի խոսքը փոխանցում է «Estadao»-ն։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Մադրիդի «Ռեալն» արդեն առաջարկ է ներկայացրել Նեյմարին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում