Լուիս Էնրիկեն մերժել է ՊՍԺ-ին
26/03/2018 18:05
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժարվել է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»:
«Le Parisien»-ը հայտնում է, որ ֆրանսիական ակումբը 47-ամյա մասնագետին առաջարկել է ամռանը գլխավորել թիմը, սակայն մերժում է ստացել: Վերջինիս թեկնածությունը հատկապես ցանկալի է փարիզցիների գլխավոր աստղ Նեյմարի համար:
Իսպանացի մասնագետն արդեն «Չելսին» գլխավորելու նախնական համաձայնություն է տվել և այժմ զբաղված է անգլերեն լեզվի իմացությունը կատարելագործելով: Լոնդոնյան ակումբը Լուիս Էնրիկեին խոստացել է նոր ֆուտբոլիստների համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ի ներկայիս մարզիչ Ունաի Էմերին ընթացիկ մրցաշրջանից հետո պաշտոնանկ է արվելու: Փարիզցիներն ակտիվորեն նրան փոխարինող են փնտրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում