Երկու նպատակ հետապնդող քայլ. Ինչպե՞ս է Մեսսին Պաուլինյոյին հրավիրել «Բարսելոնա»

Երկու նպատակ հետապնդող քայլ. Ինչպե՞ս է Մեսսին Պաուլինյոյին հրավիրել «Բարսելոնա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն պատմել է, թե ինչպես է «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսին նրան հրավիրել կատալոնական թիմ: Դա տեղի է ունեցել Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականների խաղի ժամանակ, երբ կիսապաշտպանը պատրաստվել տուգանային հարված իրացնել,- գրում է «Mirror»-ը:

«Պատրաստվում էի տուգանային հարված իրացնել: Կողքս կանգնած էր Վիլիանը և մեկ այլ թիմակից: Հանկարծ այդ պահին գաղտնագողի, փոքր քայլերով մոտեցավ Մեսսին և կամաց ասաց. «Ցանկանո՞ւմ ես խաղալ «Բարսելոնայում»»: Նա դա ասաց այն պահին, երբ պատրաստվում էի հարվածել:

Ապշահար նրան պատասխանեցի. «Եթե ուզում ես ինձ քո թիմ վերցնել, ես պատրաստ եմ»:

Այնքան շփոթված էի, որ Վիլիանին ասացի. «Դու հարվածիր»:

Հատկանշական է, որ այդ խաղն ավարտվել է արգենտինացիների հաղթանակով` 1:0 հաշվով: Երկու ամիս անց Պաուլինյոն տեղափոխվել է «Բարսելոնա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում