21-րդ դարի լավագույն 10 դարպասապահները. «FourFourTwo»-ի վարկածը

21-րդ դարի լավագույն 10 դարպասապահները. «FourFourTwo»-ի վարկածը

Հեղինակավոր «FourFourTwo» ամսագիրը կազմել է իր վարկածով 21-րդ դարի լավագույն 10 դարպասապահների ցանկը: Առաջին տեղը գրավել է Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը: Նա առաջ է անցել «Ռեալի» նախկին ավագ Իկեր Կասիլյասից ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին առաջին համար Էդվին վան դեր Սարից:

Ամբողջական ցանկը հետևյալ տեսքն ունի.

10. Ուգո Լյորիս (Ֆրանսիա)

9. Ժուլիո Սեզար (Բրազիլիա)

8. Դավիդ Դե Խեա (Իսպանիա)

7. Վիկտոր Վալդես (Իսպանիա)

6. Օլիվեր Կան (Գերմանիա)

5. Մանուել Նոյեր (Գերմանիա)

4. Պետր Չեխ (Չեխիա)

3. Էդվին վան դեր Սար (Հոլանդիա)

2. Իկեր Կասիլյաս (Իսպանիա)

1. Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա)

2017 թվականին «FourFourTwo»-ն կազմել էր բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների թոփ-100-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում