Իսկո. Հավաքականում մարզիչն ինձ վստահում է, «Ռեալում» մշտական տեղ չունեմ

Իսկո. Հավաքականում մարզիչն ինձ վստահում է, «Ռեալում» մշտական տեղ չունեմ

Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարծիք է հայտնել այդ թիմերում իր դերի մասին: 25-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի դեմ երեկ կայացած ընկերական խաղում (6:1) դարձել է երեք գոլ է հեղինակել: Դա նրա կարիերայի առաջին հեթ-տրիկն է եղել:

«Ճիշտ է, որ «Ռեալի» մեկնարկային կազմում մշտական տեղ չունեմ: Միգուցե, խնդիրն այն է, որ չգիտեմ` ինչպես անփոխարինելի դառնամ: Ցանկանում եմ շարունակել աշխատել՝ չնայած թիմում առաջատար դեր չունեմ:

Հավաքականում մարզչի վստահությունն եմ զգում: Չնայած հաշվին, Արգենտինայի դեմ խաղը հեշտ չէր: Պետք չէ մոռանալ, որ դա ընդամենը նախապատրաստական խաղ է, ուստի պետք է ավելի համեստ լինել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում