«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր առաջարկ է կատարելու «Բավարիային»

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր առաջարկ է կատարելու «Բավարիային»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին: «La Cuarta»-ն տեղեկացնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ֆերնանդո Ֆելիսևիչն Անգլիայում հանդիպել է «կարմիր սատանաների» ներկայացուցիչների հետ:

ՄՅՈւ-ն չիլիացու տրանսֆերի դիմաց 60 միլիոն դոլար է առաջարկելու (42,6 միլիոն ֆունտ): Անգլիացիները պատրաստ են նրա հետ 4-ամյա պայմանագիր կնքել, տարեկան 18 միլիոն դոլար վճարել և տարատեսակ պարգևավճարներ սահմանել:

«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է փնտրում ամռանը կարիերան ավարտող Մայքլ Քերիկի համար, և Վիդալը համարվում է հիմնական թեկնածուներից մեկը: Անգլիական գրանդը վստահ է, որ թիմում Ալեքսիս Սանչեսի ներկայությունը կօգնի նրանց համսզել Չիլիի հավաքականում նրա խաղընկերոջը:

Կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Չելսին»: Չիլիացին Անտոնիո Կոնտեի համար ամենացանկալի տրանսֆերներից մեկն է: Եթե իտալացին շարունակի աշխատանքը Լոնդոնում, ակումբը տրանսֆերի պայքարի մեջ կմտնի:

Ընթացիկ մրցաշրջանում Արտուրոն մասնակցել է 34 խաղի, որոնցում 6 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում