«As». Լևանդովսկին խնդրելու է իրեն բաց թողնել «Ռեալ»

«As». Լևանդովսկին խնդրելու է իրեն բաց թողնել «Ռեալ»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»: Լեհ ֆուտբոլիստը մտադիր է հանդիպել մյունխենյան ակումբի ղեկավարների հետ և նրանց խնդրել, որ իրեն բաց թողնեն Իսպանիա,- գրում է as.com-ը:

Գերմանական ակումբն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ բաժանվել իր ռմբարկուից: Հարձակվողը հույս ունի տարհամոզելու «Բավարիային»:

Հնարավոր գործարքը գնահատվում է 100 միլիոն եվրո:

29-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է հրավիրել նաև «Պարի Սեն Ժերմենը», սակայն Ռոբերտը նրանց հասկացրել է, որ երազում է խաղալ «սերուցքայինների» մարզաշապիկով:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 25 խաղում Լևանդովսկին դարձել է 23 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում