Ջաստին Կլյուվերտ. Ընդօրինակում եմ Ռոնալդուին, բայց երազում եմ խաղալ «Բարսելոնայում»

Ջաստին Կլյուվերտ. Ընդօրինակում եմ Ռոնալդուին, բայց երազում եմ խաղալ «Բարսելոնայում»

Հոլանդիայի հավաքականի ու «Այաքսի» եզրային հարձակվող Ջասթին Կլյուվերտը հայտարարել է, թե ֆուտբոլիստերից ում է ցանկանում նմանվել և որտեղ շարունակել կարիերան:

«Ինձ համար օրինակելի ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է: Դա միայն վարպետության պատճառով չէ, որի առկայությունը բոլորի համար ակնհայտ է: Ինձ դուր է գալիս նրա ապրելակերպը, սնունդ օգտագործելու կարգը, համառ մարզումները: Նա իսկապես կատարյալ օրինակ է:

Այնուամենայնիվ, երազում եմ խաղալ «Բարսելոնայում»: Հույս ունեմ առաջիկա 7 տարվա ընթացքում այդ թիմ տեղափոխվել: Մինչև այդ դեմ չեմ ուժերս փորձել Անգլիայում: Պրեմիեր լիգան ինձ շատ է դուր գալիս»,- 18-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Նշենք, որ Պատրիկ Կլյուվերտի որդին Հոլանդիայի հավաքականում նորամուտը նշել է Պորտուգալիայի ընտրանու դեմ մարտի 26-ին կայացած խաղում (3:0):

Պատանի վինգերը Հոլանդիայի ընթացիկ առաջնության 24 խաղում դարձել 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում