«Լաս Պալմաս» – «Ռեալ». Ռոնալդուն չի մասնակցելու խաղին

«Լաս Պալմաս» – «Ռեալ». Ռոնալդուն չի մասնակցելու խաղին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցելու Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ արտագնա խաղին: Այդ մասին հայտնում է marca.com-ը:

«Սերուցքայինների» մարզչական շտաբը որոշել է հանգստի հնարավորություն տալ պորտուգալացուն: Դա 33-ամյա ֆուտբոլիստին հնարավորություն կտան հավաքականների խաղերից հետո անմիջապես նախապատրաստվելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Յուվենտուսի» դեմ առաջին խաղին:

Աղբյուրը նշում է, որ Կրիշտիանուն երեկ մարզվել է ընդհանուր թիմի հետ:

Հատկանշական է, որ «Լաս Պալմասի» դեմ խաղը բաց կթողնի նաև աջ պաշտպան Դանիել Կարվախալը, ով դեղին քարտերի պատճառով որակազրկված է:

Հանդիպումը կկայանա վաղը` մարտի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում