Վան Գալ. Եթե ինձ ժամանակ տային, ՄՅՈւ-ն կխաղար Գվարդիոլայի «Սիթիի» նման

Վան Գալ. Եթե ինձ ժամանակ տային, ՄՅՈւ-ն կխաղար Գվարդիոլայի «Սիթիի» նման

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծիք է հայտնել այդ թիմի ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյուի և «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի մասին:

«Ներկայումս ԱՊԼ-ի լավագույն մարզիչը Գվարդիոլան է: Նա «Մանչեսթեր Սիթին» մեքենայի է վերածել: Նրա թիմը ցուցադրում է այն ֆուտբոլը, որը ցանկանում էի իմ օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» խաղար: Այնուամենայնիվ, այնպիսի կազմ չունեի, ինչպես հիմա Պեպը: Ինձ ավելի շատ ժամանակ էր հարկավոր, բայց չստացա այն:

Հիասթափված չեմ Ժոզե Մոուրինյուից: Ցանկացած մարզիչ կուզեր գլխավորեր «Մանչեսթեր Յունայթեդը», որովհետև դա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Երբ Ժոզեին պաշտոնանկ արեցին «Չելսիից», նա նույնպես ցանկացավ ՄՅՈւ-ում աշխատել՝ չնայած այդ պահին նրա թիմը 13-րդ տեղում էր, իսկ իմը` 4-րդ»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում bild.de-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» աշխատելու ժամանակ Մոուրինյուն եղել է Վան Գալի օգնականը, իսկ Գվարդիոլան` թիմի ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում