«Բավարիան» ջախջախեց Դորտմունդի «Բորուսսիային» (տեսանյութ, լուսանկարներ)

«Բավարիան» ջախջախեց Դորտմունդի «Բորուսսիային» (տեսանյութ, լուսանկարներ)

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում․ մրցաշարային աղյուսակի առաջատար «Բավարիան» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսսիային» և 6։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Յուպ Հայնկեսի սաներից Ռոբերտ Լևանդովսկին հեթ-տրիկ ձևակերպեց, մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլլերը, Խամես Ռոդրիգեսը և Ֆրանկ Ռիբերին։

Այժմ «Բավարիան» 69 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Բորուսսիան» 48 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Բունդեսլիգա, 28-րդ տուր

«Բավարիա Մյունխեն» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 6։0
Գոլերը՝ Լևանդովսկի 5՛, 44՛, 87՛, Մյուլլեր 14՛, Խամես 23՛, Ռիբերի 45՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում