«Ինտերը» և «Լացիոն» հաղթեցին, «Նապոլին» և «Ռոման» միավորներ կորցրեցին (տեսանյութ)

«Ինտերը» և «Լացիոն» հաղթեցին, «Նապոլին» և «Ռոման» միավորներ կորցրեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրը մեկնարկեց «Բոլոնյա» – «Ռոմա» խաղով։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ․ 18-րդ րոպեին Էրիկ Պուլգարն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ պատասխան գոլը 76-րդ րոպեին խփեց Էդին Ջեկոն։

Այժմ «Ռոման» ունի 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Բոլոնյան» 35 միավորով 11-րդ տեղում է։

Լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար պայքար մղող «Լացիոն» սեփական հարկի տակ 6։2 հաշվով առավելության հասավ հետնապահ «Բենևենտոյի» նկատմամբ, իսկ «Ինտերը» 3 անպատասխան գոլ խփեց «Վերոնայի» դարպասը։ Այս հաղթանակներից հետո «Ինտերը» 58 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Լացիոն» 57 միավորով 5-րդն է։

Չեմպիոնական հույսերը պահպանող «Նապոլին» այս տուրում հյուրընկալվեց և չկարողացավ հաղթել «Սասուոլոյին»՝ 1։1։ 22-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկան Պոլիտանոն, իսկ պատասխան գոլը 80-րդ րոպեին խփեց Խոսե Կալյեխոնը։

Այժմ «Նապոլին» ունի 74 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, իսկ «Սասուոլոն» 28 միավորով 16-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բոլոնյա» – «Ռոմա»՝ 1։1
Գոլերը՝ Պուլգար 18՛ – Ջեկո 76՛

«Լացիո» – «Բենևենտո»՝ 6։2
Գոլերը՝ Իմոբիլե 19՛, 68՛, Կայսեդո 60՛, դե Վրեյ 66՛, Լեյվա 83՛, Ալբերտո 90+1՛ / 11-մետրանոց – Կատալդի 23՛, Գիլյերմե 51՛
Հեռացում՝ Պուջոնի 7՛

«Ինտեր» – «Վերոնա»՝ 3։0
Գոլերը՝ Իկարդ 1՛, 49՛, Պերիշիչ 13՛
Հեռացում՝ Նիկոլաս 90՛

«Սասուոլո» – «Նապոլի»՝ 1։1
գոլերը՝ Պոլիտանո 22՛ – Կալյեխոն 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում