USD
EUR
RUB

Պրեմիեր լիգա․ Առաջատար եռյակը հաղթանակներ տոնեց (տեսանյութ)

 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլն» արտագնա հանդիպում անցկացրեց «Քրիսթալ Փելասի» հետ և 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։ 13-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Լուկա Միլիվոևիչը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը, իսկ երկրորդ կեսում Յուրգեն Կլոպի սաներից մեկական գոլ խփեցին Սադիո Մանեն և Մոհամեդ Սալահը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 66 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Քրիսթալ Փելասը» 30 միավորով 17-րդ տեղում է։

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Սուոնսիին»։ Մեկական գոլ խփեցին Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սանչեսը։ Այժմ «կարմիր սատանաները» 68 միավորով 2-րդ տեղում են, իսկ «Սուոնսին» 31 միավորով 15-րդ հորիզոնականում է։

Առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց 3։1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ Առաջին կեսում «քաղաքայիններից» աչքի ընկան Լերոյ Սանեն, Գաբրիել Ժեզուշը և Ռահիմ Սթերլինգը, իսկ երկրորդ կեսում դաշտի տերերից հաշիվը կրճատեց Յանիկ Բոլասյեն։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 84 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Էվերթոնը» 40 միավորով 9-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 1։2
Գոլերը՝ Միլիվոևիչ 13՛ / 11-մետրանոց - Մանե 49՛, Սալահ 84՛

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի»՝ 2։0
Գոլերը՝ Լուկակու 5՛, Սանչես 20՛

«Էվերթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3
Գոլերը՝ Բոլասյե 63՛ - Սանե 4՛, Ժեզուշ 12՛, Սթերլինգ 37՛

Լրահոս
8 ֆուտբոլիստ կարող է հեռանալ Չելսիից Բարսելոնան սահմանել է Ֆատիի հրաժարագինը Լիվերպուլի հարձակվողը մոտ է Աստոն Վիլա տեղափոխվելուն Անգլիական երկու ակումբներ հետաքրքրված են Բարսելոնայի հարձակվողի ծառայություններով ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար Արսեն Վենգեր. Մանչեսթեր Սիթին և ՊՍԺ-ն կարող են հաղթել Չեմպիոնների լիգան Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ղազախստանի առաջնությունը կրկին հետաձգվել է Նորվիչի պաշտպանը՝ Բավարիայի դիտակետում Ըմբշամարտի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Ռոնալդուն իրացրած 11-մետրանոց տուգանային հարվածների քանակով առաջատարն է 21-րդ դարում Պաշտոնական. Արարատը պայմանագրեր է կնքել Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ Չավի․ Բարսելոնան իմ գլխավոր նպատակն է, բայց պետք է հարգել Սետյենին Վիդիչ. Գվարդիոլան նոր շունչ տվեց Մեսսիին Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է. ՀԲՖ Հայտնի են Ալաշկերտի ամառային նախապատրաստական ծրագրերը Դորտմունդի Բորուսիան հրաժարվել է Սանչոյին 98 մլն եվրոյով վաճառել Մանչեսթեր Յունայթեդին Շիրակը միանգամից 3 նորեկ ունի Պաշտոնական. Լովրենը տեղափոխվեց Զենիթ Զենիթի ավագը մոտ է Էվերտոն տեղափոխվելուն Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին Հաջորդ մրցաշրջանից Շիրակը նոր քաղակականություն է ունենալու․ Մանոյան Պաշտոնական․ Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Արարատ Ռիվալդո. Լևանդովսկին վշտացած է Ոսկե Գնդակի չեղարկումից. նա կարող էր մրցել Մեսսիի ու Ռոնալդուի հետ Սարին ներկայացրել է Յուվենտուսի տրանսֆերային առաջնահերթությունները Ռեալը չի երկարաձգի Զիդանի որդու հետ պայմանագիրը Բեքհեմը՝ Խաբիբին․ Քո և ընտանիքիդ մասին եմ մտածում, ընկերս Շիրակի լեգենդար ավագը կգլխավորի Գյումրիի թիմը Շիրակը հաստատեց. Վարդան Բիչախչյանը կգլխավորի Արարատը Փյունիկն ընկերական խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը լքեց Կրասնոդարը Արսենալը ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը Արթուր Գրիգորյանը տեղափոխվեց Փյունիկ Ռեալն իր խաղացողին վարձավճարով կարող է տրամադրել Բայերին Կոբյալկոն և Մալաքյանը կարիերան կշարունակեն Փյունիկում Պաշտոնական․ Դավիդ Կամպանյան՝ Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ Մանչեսթեր Սիթին խլեց Ֆերնան Տորեսին Բորուսիայից Մոնպելյեն հետաքրքրված է Լիվերպուլի դարպասապահով Ռոման ցուցադրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզահագուստը
website by Sargssyan