Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում ելույթներն ավարտեց 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Կիսաեզրափակչում Մանասյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և նվաճեց բրոնզե մեդալ:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը Ռումինիայից կվերադառնա 1 մեդալով։