«Շիրակը» հաղթեց «Փյունիկին» (տեսագրություն)

«Շիրակը» հաղթեց «Փյունիկին» (տեսագրություն)

Մարտի 31-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի առաջին հանդիպումը։ «Շիրակը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ․ գոլերով աչքի ընկան Վարդան Բակալյանը և Մուսա Բալայոկոն։

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Փյունիկը» մնաց 24 միավորով հինգերորդ տեղում։

Բարձրագույն խումբ, 20-րդ տուր

«Շիրակ» – «Փյունիկ»՝ 2:0 (0:0)
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Վարդան Բակալյան 61՛, Փոլ Մուսա Բակայոկո 82՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում