Երբ դու չես խփում, քեզ են խփում․ «Սևիլյան» ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ (տեսանյութ)

Երբ դու չես խփում, քեզ են խփում․ «Սևիլյան» ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սևիլյային»։ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած խաղում թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գոլ։

36-րդ րոպեին «Սևիլյային» առաջ մղեց Ֆրանկո Վասկեսը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում աչքի ընկավ Լուիս Մուրիելը։ Վինչենցո Մոնտելայի սաները երկրորդ գոլից հետո էլ Մարկ-Անդրե տեր Շտեգենի դարպասը գրավելու հիանալի պահեր ունեցան, սակայն չօգտագործեցին դրանք, իսկ ահա «Բարսելոնան» խաղավերջում օգտագործեց իր պահերը։ 88-րդ րոպեին հաշիվը կրճատեց Լուիս Սուարեսը, իսկ մեկ րոպե անց աչքի ընկավ Լիոնել Մեսսին։

Այժմ «Բարսելոնան» ունի 76 միավոր, իսկ «Սևիլյան» 46 միավորով 6-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Սևիլյա» – «Բարսելոնա»՝ 2։2
Գոլերը՝ Վասկես 36՛, Մուրիել 50՛ – Սուարես 88՛, Մեսսի 89՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում