«Յուվենտուսը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ։

Առաջին կեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ 8-րդ րոպեին թուրինցիներին առաջ մղեց Պաուլո Դիբալան, իսկ խաղակեսի միջնամասում նախկին թիմի դարպասը գրավեց Լեոնարդո Բոնուչին։ Ուշագրավ է, որ նախքան Բոնուչիի գոլը «Յուվենտուսը» 2018 թվականին Իտալիայի առաջնության շրջանակում գոլ բաց չէր թողել։ Երկրորդ կեսում «ծեր սինյորայի» հաղթանակն ապահովեցին Խուան Կուադրադոն և Սամի Խեդիրան։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 78 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և արդեն 4 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին»։ «Միլանը» 50 միավորով վեցերորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Յուվենտուս» – «Միլան»՝ 3։1
Գոլերը՝ Դիբալա 8՛, Կուադրադո 79՛, Խեդիրա 87՛ – Բոնուչի 28՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում