«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ, լուսանկարներ)

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ, լուսանկարներ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ։ Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդում դուբլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսանդր Լյակազետը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և փոխարինման մտավ 76-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմն ունի 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Սթոք Սիթին» 27 միավորով 19-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Արսենալ» – «Սթոք Սիթի»՝ 3։0
Գոլերը՝ Օբամեյանգ 75՛ / 11-մետրանոց, 86՛, Լյակազետ 89՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում