«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ (տեսանյութ)

«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալեց «Տոտենհեմին» և 1։3 հաշվով պարտություն կրեց։ Առաջին կեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ նախ «ազնվականներին» առաջ մղեց Ալվարո Մորատան, ապա հաշիվը հավասարեցրեց Կրիստիան Էրիքսենը։ Երկրորդ կեսում հյուրերի համար հաղթական դարձավ Դելե Ալիի դուբլը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 64 միավոր, շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը և արդեն 8 միավորով է գերազանցում հինգերորդ տեղում գտնվող «Չելսիին»։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Չելսի» – «Տոտենհեմ»՝ 1։3
Գոլերը՝ Մորատա 30՛ – Էրիքսեն 45՛, Ալի 62՛, 66՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում