Ումտիտի. Եթե Գրիզմանի տրանսֆերը կայանա, «Բարսելոնան» կխաղա 6 հարձակվողով

Ումտիտի. Եթե Գրիզմանի տրանսֆերը կայանա, «Բարսելոնան» կխաղա 6 հարձակվողով

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարծիք է հայտնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հնարավոր տրանսֆերի մասին: 

«Այդ թեմայով Ֆրանսիայի հավաքականում շատ ենք խոսել Անտուանի հետ: Նրան հարցրել եմ, թե ինչ կարծիք ունի «Բարսելոնայի» մասին:

Բոլորը երազում են «Բարսայում» հանդես գալու մասին: Եթե Գրիզմանը տեղափոխվի մեր թիմ, կսկսենք խաղալ 6 հարձակվողով»- 24-ամյա պաշտպանի խոսքերն է մեջբերում «Canal+»-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «բլաուգրանան» պատրաստվում է ակտիվացնել Գրիզմանի հրաժարագինը, որն ամռանը կազմելու է 100 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում