Խաշմանյանը հրաժարական է տվել, հայտնի է փոխարինողի անունը

Խաշմանյանը հրաժարական է տվել, հայտնի է փոխարինողի անունը

Փոփոխություններ են տեղի ունեցել «Ալաշկերտի» մարզչական շտաբում: Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի՝ «Ալաշկերտ» — «Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի կողմից: Այդ մասին գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին, ում գլխավորությամբ երկու տարի անընդմեջ հաղթել է Հայաստանի առաջնությունում, ինչպես նաև դարձել Հայաստանի Սուպերգավաթակիր և երեք տարի անընդմեջ հաղթահարել է եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման առաջին փուլը:

«Ալաշկերտի» մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականը նախկինում գլխավորող Վարուժան Սուքիասյանը, ով արդեն անցել է իր աշխատանքին: Սուքիասյանին կօգնի Կարեն Բարսեղյանը. նա օրերս պաշտոնանկ է արվել «Գանձասար-Կապանից»:

Ձմեռային ընդմիջումից հետո երևանյան թիմը 5 տուրում 4 միավոր է վաստակել, սակայն դեռ պահպանում է առաջատարի դիրքը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում