Որքա՞ն Կոնտեն կստանա պաշտոնանկության դեպքում
Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է լքել իր պաշտոնը:
Եթե լոնդոնյան ակումբը որոշի պաշտոնանկ անել իտալացուն, ապա ստիպված է լինելու նրան հսկայական փոխատուցում վճարել: Telegraph.co.uk-ը հայտնում է, որ «թոշակառուները» պարտավորվելու են 48-ամյա մասնագետին 10,2 միլիոն եվրո վճարել:
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Կոնտեն ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով չի շարունակելու աշխատանքը:
Նրա պաշտոնանկությունն ավելի հավանական է դարձել այն բանից հետո, երբ կիրակի օրը «Չելսին» 1:3 հաշվով պարտվել է «Տոտենհեմին» ու Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելու հնարավորությունը նվազագույնի հասցրել: Առաջնության ավարտից 7 տուր առաջ գործող չեմպիոնը հինգերորդ տեղում է և չորրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմին» զիջում է 8 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում