Ժորժե Ժեզուս. Մեսսիի դեմ պաշտպանվելն ավելի հեշտ է, քան Գրիզմանի

Ժորժե Ժեզուս. Մեսսիի դեմ պաշտպանվելն ավելի հեշտ է, քան Գրիզմանի

«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը կարծիք է հայտնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի մասին, ում համեմատել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ: Լիսաբոնցիներն ու մադրիդցիները մրցելու են Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում:

«Մեսսիի դեմ պաշտպանվելն ավելի հեշտ է, քան Գրիզմանի: Լեոյի դիրքը սահմանափակ է, նա քիչ է տեղաշարժվում և գործում է կոնկրետ գոտիներում: Այդ պատճառով նրա դեմ ավելի հեշտ է պաշտպանվել: Անտուանը շատ է տեղաշարժվում, ուստի անկախատեսելի է: Մեզ մրցախաղ է սպասում մի հիանալի ֆուտբոլիստի դեմ, ով գործում է գրոհի բոլոր հատվածներում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

«Ատլետիկո» – «Սպորտինգ» առաջին խաղը կկայանա ապրիլի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում