«Ռեալի» ակնարկը «Մանչեսթեր Սիթիին»

«Ռեալի» ակնարկը «Մանչեսթեր Սիթիին»

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ իր թիմի կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերը վաճառել «Մանչեսթեր Սիթիին»: Transfermarketweb.com-ից տեղեկանում ենք, որ այդ ակումբների ներկայացուցիչների զրույցի ժամանակ «սերուցքայիններն» ակնարկել են, որ մտադիր չեն բաժանվել իսպանացուց:

«Արքայական ակումբի» դիրքորոշումը բացատրել է նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով ասել է, որ անկախ խաղաժամանակի հետ կապված խնդիրներից, 26-ամյա ֆուտբոլիստը մնալու է Մադրիդում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան զրուցել է Իսկոյի հետ և նրան խոստացել անգլիական թիմում կարևոր դեր հատկացնել: «Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ կկարողանա 85 միլիոն եվրոյով գնել իսպանացու տրանսֆերը:

Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում կիսապաշտպանը մասնակցել է 25 խաղի, որոնցում 5 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում