Քառորդ եզրափակչի ամենամեծ պատմություն ունեցող հակամարտությունը

Քառորդ եզրափակչի ամենամեծ պատմություն ունեցող հակամարտությունը

«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» հիանալի գիտեն միմյանց Անգլիայի առաջնության և ազգային գավաթի շրջանակներում, սակայն այժմ մեկ այլ հարթակում՝ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում են հանդիպելու:

• «Լիվերպուլը» եվրագավաթներում անգլիական թիմերի դեմ խաղալու հսկայական փորձ ունի, սակայն սա վերջին 9 տարվա մեջ նրանց առաջին ելույթն է ՉԼ-ի ¼ եզրափակչում: «Սիթին» պատմության մեջ երկրորդ անգամ է այս փուլին հասել:

• Սա եվրագավաթներում անգլիական 17-րդ դիմակայությունն է, ընդ որում «Սիթին» նախկինում ընդամենը մեկ անգամ է մայրցամաքային առաջնությունում խաղացել հայրենակիցների դեմ: «Լիվերպուլի» համար սա արդեն 10-րդ դեպքն է, որից 5-ը տեղի է ունեցել ՉԼ-ի եզրափակիչ փուլում:

• Վերջին անգամ անգլիական ակումբն անցյալ մրցաշրջանում է հաղթել՝ ՉԼ-ի եզրափակիչ փուլի սեփական դաշտում տեղի ունեցած խաղում: 1/8 եզրափակչում «Լեսթերը» 2:0 հաշվով հաղթել է «Սևիլիային»: Այժմ անգլիացիների պարտությունների շարքը 6 խաղից է բացկացած, որոնցից 5-ը տեղի են ունեցել ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչում (Ո2 Պ3): Վերջին 4 մրցաշրջանի ընթացքում անգլիական առաջնության թիմերը եզրափակիչ փուլերի սեփական դաշտում անցկացրած 17 խաղում ընդամենը 3 հաղթանակ են տարել 6 ոչ-ոքիի և 8 պարտության դիմաց:

Նախորդ հանդիպումները

• «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» եվրագավաթներում առաջին անգամ են հանդիպում, սակայն ներերկրյա առաջնությունում արդեն 178 անգամ խաղացել են իրար դեմ: «Լիվերպուլի» ակտիվում 87 հաղթանակ կա, «Սիթիի»՝ 45: 46 խաղ ոչ-ոքի է ավարտվել:

• Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Սիթին» սեպտեմբերի 9-ին սեփական դաշտում 5:0 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»: 24-րդ րոպեին հաշիվը բացել է Սերխիո Ագուերոն, ապա հյուրերի կազմից հեռացվել է հարձակվող Սադյո Մանեն: Մնացած ժամանակում դուբլ են ձևակերպել Գաբրիել Ժեզուսը և Լերոյ Սանեն:

• «Լիվերպուլը» հունվարի 14-ին 4:3 հաշվով խաղաց «Էնֆիլդում»: Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն հանդիպման սկզբում առաջ մղեց դաշտի տերերին, բայց ընդմիջումից առաջ Սանեն վերականգնեց հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսի 10 րոպեների ընթացքում մերսիսայդցիները 3 անգամ գոլի հեղինակ դարձան (Ռոբերտո Ֆիրմինոն, Մանեն և Մոհամեդ Սալահը), հաշիվը հասցնելով 4:1-ի, ինչի հյուրերը պատասխանեցին Բերնարդու Սիլվայի և Իլկայ Գյունդողանի հարվածներով: Պեպ Գվարդիոլայի համար այդ պարտությունը դեռ միակն է ընթացիկ առաջնությունում:

• Սա «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» երկխաղյա երրորդ դիմակայությունն է: Առաջին երկուսում (Անգլիական լիգայի գավաթ) մերսիսայդցիներն են հաղթել՝ 2:1 (ընդհ. հաշվով) 1980/81-ի և 3:2 (ընդհ. հաշվով) 2011/12-ի մրցաշրջաններում: Երկու դեպքում էլ «Լիվերպուլը» նվաճել է գավաթը:

Հակամարտության պատմություն

«Լիվերպուլ»

• «Լիվերպուլը» Չեմպիոնների գավաթի/Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի 13 դիմակայություններից 10-ում հաղթել է.

2008/09 «Չելսի» 5:7 (1:3 ս.դ., 4:4 արտ.)
2007/08 «Արսենալ» 5:3 (1:1 արտ., 4:2 ս.դ.)
2006/07 ՊՍՎ 4:0 (3:0 արտ. 1:0 ս.դ.)
2004/05 «Յուվենտուս» 2:1 (2:1 ս.դ., 0:0 արտ.)
1984/85 «Աուստրիա» 5:2 (1:1 արտ., 4:1 ս.դ.)
1983/84 «Բենֆիկա» 5:1 (1:0 ս.դ., 4:1 արտ.)
1982/83 «Վիդզև» 3:4 (0:2 արտ., 3:2 ս.դ.)
1981/82 ԲԿՄԱ Սոֆիյա 1:2 (1:0 ս.դ., 0:2 արտ.)
1980/81 ԲԿՄԱ Սոֆիյա 6:1 (5:1 ս.դ., 1:0 արտ.)
1977/78 «Բենֆիկա» 6:2 (2:1 արտ., 4:1 ս.դ.)
1976/77 «Սենտ Էտիեն» 3:2 (0:1 արտ., 3:1 ս.դ.):

1964/65 «Քյոլն» 2:2, «Լիվերպուլը» հաղթեց վիճակահանությամբ ( 0:0 արտ. 0:0 ս.դ. 2:2: չեզոք դաշտ):

• Անգլիական թիմերի դեմ վերջին 8 երկխաղյա դիմակայություններից 5-ում «Լիվերպուլը» հաղթել է: Վերջինը 2015/16 մրցաշրջանում էր, երբ մերսիսայդցիները Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0 սեփական դաշտում և 1:1 արտագնա խաղում): «Էնֆիլդում» գոլերից մեկը Ֆիրմինոն խփեց:

• «Լիվերպուլը» նախկինում անգլիական թիմերի հետ 8 դիմակայություն է ունեցել (չհաշված ՉԼ-ի 2005/06թթ. խմբային փուլը), դրանցից 5-ում հաղթել է: Վերջինը 2015/16թթ-ին էր, երբ մերսիսայդցիները ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչից դուրս թողեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0 սփական դաշտում և 1:1 արտագնա խաղում): «Էնֆիլդում» գոլերից մեկը Ֆիրմինոն խփեց:

• «Կարմիրները» դիմակայություններից 6-ն անց են կացրել Չեմպիոնների գավաթի շրջանակներում: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1978/79թթ. «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ խաղերում (0:2 արտագնա խաղում և 0:0 սեփական դաշտում):

• Մնացած հինգ խաղը տեղի է ունեցել ՉԼ-ում.

2004/05 1/2 եզրափակիչ: «Չելսի» հաղթանակ 1:0 (0:0 արտ. , 1:0 ս.դ.)
2006/07 1/2 եզրափակիչ: «Չելսի» հաղթանակ 4:1 11 մետրանոց հարվածաշար. (0:1 արտ. ,1:0 ս.դ. լր. ժամ.)
2007/08 1/4 եզրափակիչ: «Արսենալ» հաղթանակ 5:3 (1:1 արտ. , 4:2 ս.դ.)
2007/08 1/2 եզրափակիչ: «Չելսի» պարտություն 3:4 (1:1 ս.դ., 2:3 արտ. լր. ժամ.)
2008/09 1/4 եզրափակիչ: «Չելսի» պարտություն 5:7 (1:3 ս.դ., 4:4 արտ. ):

• «Լիվերպուլը» երկու անգամ խաղացել է «Չելսիի» դեմ ՉԼ-ի 2005/06թթ. խմբային փուլում:

• Անգլիական թիմերի դեմ «Լիվերպուլի» ընդհանուր վիճակագրությունը եվրագավաթներում՝ Հ5 Ո8 Պ5 (սեփական դաշտում Հ5 Ո3 Պ1): 2009-ին «Չելսիից» կրած պարտությունը դեռ միակն է:

• Ընթացիկ առաջնության խմբային փուլում «Լիվերպուլը» սեփական դաշտում 7 միավոր է հավաքել: «Սևիլիայի» դեմ ոչ-ոքիից հետո (2:2) Կլոպի թիմը հաղթել է «Մարիբորին» (3:0) և «Սպարտակին» (7:0), խմբում զբաղեցրել առաջին տեղը: Սեփական դաշտում անպարտելի շղթան ընդմիջել է 1/8 եզրափակչի «Պորտուի» դեմ 0:0 ավարտված խաղը (արտագնա խաղի 5:0 հաղթանակից հետո):

• «Սևիլիայի» դեմ ոչ-ոքիից առաջ եվրագավաթի շրջանակներում «Էնֆիլդում» տեղի ունեցած նախորդ 6 խաղերում դաշտի տերերը հաղթել են: Եվրոպական արենայում «Լիվերպուլը» սեփական դաշտում 14 խաղ անընդմեջ չի պարտվել (Հ9 Ո5): Վերջին պարտությունը կրել է 2014թ. հոկտեմբերի 22-ին (0:3 «Ռոմայի» դեմ):

«Մանչեսթեր Սիթի»

• «Քաղաքայինները» պատմության մեջ երկրորդ անգամ հասան ¼ եզրափակիչ: 2015/16թթ. նրանք «ՊՍԺ»-ից առաջ անցան ընդհանուր 3:2 հաշվով (2:2 արտ. և 1:0 սեփ, դ. խաղերում):

• Նախկինում եվրագավաթներում «Սիթին» ընդամենը 1 անգամ է հանդիպել հայրենակիցներին: Գավաթների գավաթի 1970/71թթ. կիսաեզրափակչում, մրցաշարի գործող չեմպիոնի կարգավիճակում մանկունիացիները «Չելսիի» դեմ 2 խաղում պարտվել են միևնույն 0:1 հաշվով:

• «Սիթին» հաղթել է խմբային փուլի առաջին 5 մրցավեճում, ապա պարտվել «Շախտյորին» արտագնա խաղում. 1:2: Արտագնա երկու այլ խաղում հաղթել է «Ֆեյենորդին» (4:0) և «Նապոլիին» (4:2):

• 1/8 եզրափակչում «Սիթին» հաղթել է «Բազելին»: Շվեյցարիայում Գվարդիոլայի թիմը 4:0 հաշվով առաջ է անցել, սեփական դաշտում պարտվել 1:2-ով:

• «Ֆեյենորդի» և «Բազելի» դեմ հաղթանակները ՉԼ-ի ելույթների պատմության մեջ ամենախոշոր արտագնաներն են «Սիթիի» համար: Անցյալ մրցաշրջանի խմբային փուլում «Սիթին» սեփական դաշտում հաղթեց «Բորուսսիա» Մ-ին 4:0 հաշվով, իսկ մինչև այդ, եզրափակիչ փուլում, 5 անպատասխան գոլ խփեց «Ստյաուայի» դարպասին: ՉԼ-ում «Սիթին» խոշորագույն հաշվով 4 հաղթանակները տարել է Գվարդիոլայի ղեկավարությամբ 

• Միևնույն ժամանակ նախորդ մրցաշրջանի հիմնական ցանցի արտագնա խաղերում «Սիթին» ոչ մի անգամ չհաղթեց. Գվարդիոլայի թիմը պարտվեց «Մոնակոյին» (1:3) և «Բարսային» (0:4), խաղաղ բաժանվեց նաև «Սելտիկից» (3:3) և «Բորուսսիա» Մ-ից (1:1): Եվրագավաթների վերջին 11 արտագնա խաղում «Սիթին» հաղթել է ընդամենը 4 անգամ, 3 ոչ-ոքի և 4 պարտություն գրանցել:

• «Բարսայից» կրած պարտությունը եվրագավաթներում մանկունացիների կրած խոշորագույն պարտությունն է:

Կապը թիմերի միջև

• Գվարդիոլան և Յուրգեն Կլոպը միմյանց միջև 8 հանդիպում են անցկացրել 2013/15թթ ընթացքում, երբ գլխավորել են համապատասխանաբար «Բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսսիան»: Գվարդիոլայի թիմը 4 հաղթանակ է տոնել, Կլոպինը՝ 3: Այստեղ հաշվվում է նաև «Բավարիայի» հաղթանակը 2013/14թթ. Գերմանիայի գավաթի եզրափակչում (2:0), փոխարենը «Բորուսսիան» 2013 և 2014 թվականներին հաղթել է Գերմանիայի Սուպերգավաթում: Միակ ոչ-ոքին հիմնական ժամանակում գրանցվել է Գերմանիայի գավաթի 2014/15թթ. կիսաեզրափակչում: Դորտմունդցիներն այդ ժամանակ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթել են 2:0 հաշվով:

• Մարզիչներն Անգլիայում ևս հանդիպել են, երբ Կլոպի «Լիվերպուլը» սեփական դաշտում անցկացրած երկու խաղերում էլ առաջ է անցել Գվարդիոլայի «Սիթիից»: Մանչեսթերում «քաղաքաբնակները» մեկ անգամ ոչ-ոքի են խաղացել, մեկ անգամ՝ հաղթել:

• Կլոպի «Բորուսսիան» «Ման. Սիթիին» հաղթել է ՉԼ-ի 2012/13թթ. խմբային փուլի սեփական դաշտում անցկացրած խաղում (1:0): Անգլիայում տեղի ունեցած նախորդ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

• Գյունդողանը Կլոպի թիմում գտնվելու ամբողջ ընթացքում՝ 2011-15թթ. խաղացել է այնտեղ: Կիսապաշտպանն այդ ընթացքում 80 խաղում 9 գոլ է խփել: Դորտմունդցիների հետ նա ոսկի է նվաճել, 2011/12թթ. դարձել Գերմանիայի գավաթակիր, իսկ 2013-ին ՉԼ-ի եզրափակչում իրացրել 11 մետրանոցը: Թիմն այդ խաղում պարտվել է «Բավարիային»:

• «Ման. Սիթիից» առաջ Սթերլինգը 2012-15թթ. հանդես է եկել «Լիվերպուլում» և ԱՊԼ-ի 95 խաղում 18 գոլ խփել:

• Ջեյմս Միլները 2010-15թթ. 5 մրցաշրջան խաղացել է «Սիթիի» կազմում և 147 խաղում 13 գոլ է խփել Անգլիայի առաջնությունում: 2012-14թթ. կիսապաշտպանը մանկունացիների հետ առաջնության ոսկին է նվաճել: 2011-ին «Սիթիի» հետ դարձել է Անգլիայի գավաթակիր, իսկ 3 տարի անց նվաճել Անգլիայի լիգայի գավաթը:

Հավաքականների խաղընկերներ

Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալլանա, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Նաթանիել Կլայն, Դոմինիկ Սոլանկե, Ջո Գոմես, Կայլ Ուոքեր, Ջոն Սթոունզ, Ֆաբիան Դելֆ, Ռահիմ Սթերլինգ (Անգլիա)

Սիմոն Մինյոլե, Վենսան Կոմպանի, Քևին դե Բրյունե (Բելգիա)

Ռոբերտո Ֆիրմինո, Էդերսոն, Դանիլո, Ֆերնանդինյո, Գաբրիել Ժեզուս (Բրազիլիա)

Էմրե Ջան, Իլկայ Գյունդոգան, Լերոյ Սանե (Գերմանիա)

Ալբերտո Մորենո, Դավիդ Սիլվա (Իսպանիա)

Նախկին ակումբակիցներ

Ջեյմս Միլներ, Ֆաբիան Դելֆ («Աստոն Վիլա», 2009-2010):

 
Աղբյուրը` uefa.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում