Ի՞նչ է պետք իմանալ «Բարսելոնա» – «Ռոմա» խաղից առաջ

Ի՞նչ է պետք իմանալ «Բարսելոնա» – «Ռոմա» խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի քառոևդ եզրափակչում «Բարսելոնան» ընդունելու է «Ռոմային»: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հետաքրքիր փաստեր է ներկայացրել այդ դիմակայության մասին:

«Բարսելոնան» 11-րդ անգամ է մասնակցում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչին: Մրցակցին անծանոթ չէ, թեև իտալացիների համար սա 10 տարվա մեջ առաջին քառորդ եզրափակիչն է:

• 2008-13 թթ. «Բարսան» ՉԼ-ի՝ առնվազն կիսաեզրափակչի անփոփոխ մասնակիցն է: Վերջին երկու առաջնություններում պայքարն ավարտել է ¼ եզրափակչում:

• «Ռոման» երկու անգամ է հասել ՉԼ-ի այս փուլին և երկուսն էլ ավարտել պարտությամբ: Թիմը մեկ անգամ էլ 1983/84 թթ. Եվրոպական Չեմպիոնների գավաթում է հասել ¼ եզրափակիչ, որտեղ կարողացել է հաղթել բեռլինյան «Դինամոյին»:

• Իտալացիները նախկինում հաջող են խաղացել «Բարսայի» դեմ: Կատալոնացիների դեմ 4 խաղում 1 անգամ են պարտվել: 2 մրցաշրջան առաջ «Բարսան» հռոմեացիներին սեփական դաշտում ջախջախել է 6:1 հաշվով:

Նախորդ հանդիպումները

• 2015/16 մրցաշրջանում թիմերը հանդիպել են խմբային փուլում՝ Իտալիայում կայացած առաջին խաղում գրանցելով ոչ-ոքի: 21-րդ րոպեին Լուիս Սուարեսը բացել է հաշիվը: 10 րոպե անց ֆանտաստիկ հարվածով այն հավասարեցրել Ալեսսանդրո Ֆլորենցին:

• Պատասխան խաղում «Բարսան» 6:1 հաշվով հաղթել է: Սուարեսն ու Մեսսին դուբլ են ձևակերպել, մեկական գոլ խփել են Պիկեն ու Ադրիանոն: «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն չի իրացրել 11 մետրանոցը և աչքի է ընկել ավելացված ժամանակում:

• 2015 թ. նոյեմբերի 24-ի հանդիպմանը թիմերը խաղացել են հետևյալ կազմերով.

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Դանի Ալվես, Պիկե (Բարտրա 56), Վերմալեն, Ալբա, Բուսկեթս (Սամպեր 46), Ռակիտիչ, Սերժի Ռոբերտե (Ադրիանո 64), Մեսսի, Նեյմար, Սուարես:

«Ռոմա». Շենսնի, Մայկոն, Մանոլաս, Ռյուդիգեր, Դին, Կեյտա, Ֆալկե, Նաինգոլան (Իտուրբե 46), Պյանիչ (Սալահ Ուչան 75), Ֆլորենցի (Վենկեր 58), Ջեկո:

• Թիմերը հանդիպել են նաև 2001/02 թթ. ՉԼ-ի խմբային փուլում: Սկսել են 1:1 հաշվից «Կամպ Նոու» արենայում, որտեղ Պատրիկ Կլյույվերտը պատասխանել է Պանուչիի գնդակին:

• 2002-ի փետրվարի 20-ին թիմերի կազմերը հետևյալն էին.

«Բարսելոնա». Ռեյնա, Պույոլ, Կրիստանվալ, Ֆ. Դե Բուր, Սերժի (Չավի 74), Կոկու, Մոտտա (Ռոշեմբակ 68), Լուիս Էնրիկե, Սավիոլա (Օվերմարս 57), Ռիվալդո, Կլյույվերտ:
«Ռոմա». Անտոնիոլի, Կաֆու, Պանուչչի, Սամուել, Զեբինա, Լիմա (Գիգու 74), Տոմմազի, Էմերսոն, Կանդելա, Տոտտի (Դելվեկկիո 81), Բատիստուտա:

• Պատասխան խաղում «Ռոման» հաղթել է 3:0 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Էմերսոնը, Մոնտելլան, Տոմմազին: Սա չի խոչընդոտել «Բարսային»՝ խմբի առաջատարը դառնալու: «Ռոման» երրորդ հորիզոնականն է զբաղեցրել:

Հակամարտության պատմություն

• Չեմպիոնների լիգայի/Չեմպիոնների գավաթի ¼ եզրափակիչներում «Բարսայի» վիճակագրությունը. Հ14 Պ5: 5 պարտություն կրել է վերջին 4 մրցաշրջանում.

2016/17 «Յուվենտուս»  0:3 (0:3 արտ., 0:0 ս.դ.)
2015/16 «Ատլետիկո»  2:3 (2:1 ս.դ., 0:2 արտ.)
2014/15 ՊՍԺ  51 (3:1 արտ., 2:0 ս.դ.)
2013/14 «Ատլետիկո»  1:2 (1:1 ս.դ., 0:1 արտ.)
2012/13 ՊՍԺ  3:3, արտագնա գոլի կանոնի համաձայն (2:2 արտ., 1:1 ս.դ.)
2011/12 «Միլան»  3:1 (0:0 արտ., 3:1 ս.դ.)
2010/11 «Շախտյոր»  6:1 (5:1 ս.դ., 1:0 արտ.)
2009/10 «Արսենալ»  6:3 (2:2 արտ., 4:1 ս.դ.)
2008/09 «Բավարիա» 5:1 (4:0 ս.դ., 1:1 արտ.)
2007/08 «Շալկե»  2:0 (1:0 արտ., 1:0 ս.դ.)
2005/06 «Բենֆիկա»  2:0 (0:0 արտ., 2:0 ս.դ.)
2002/03 «Յուվենտուս»  2:3 (1:1 արտ., 1:2 ս.դ.)
2001/02 «Պանատինաիկոս» Հ 3:2 (0:1 արտ., 3:1 ս.դ.)
1999/00 «Չելսի»  6:4 (1:3 արտ., 5:1 ս.դ. արտ.)
1994/95 ՊՍԺ  2:3 (1:1 ս.դ., 1:2 արտ.)
1985/86 «Յուվենտուս»  2:1 (1:0 ս.դ., 1:1 արտ.)
1974/75 «Օտվիդաբերգ»  5:0 (2:0 ս.դ., 3:0 արտ.)
1960/61 «Գրադեց Կրալովե»  5:1 (4:0 ս.դ., 1:1 արտ.)
1959/60 «Վուլվերհեմփթոն»  9:2 (4:0 ս.դ., 5:2 արտ.)

• «Բարսան» նախորդ մրցաշրջանում ¼ եզրափակչում «Յուվենտուսից» կրած պարտության հետևանքով դուրս մնաց ՉԼ-ի հետագա պայքարից: Իտալացիները Թուրինում 3:0 հաշվով հաղթեցին, ապա 0:0 գրանցեցին «Կամպ Նոու» արենայում:

• «Բարսայի» վիճակագրությունն իտալական ակումբների դեմ երկխաղյա դիմակայություններում՝ 8 հաղթանակ և 4 պարտություն:

• Այս մրցաշրջանում «Բարսան» արդեն հանդիպել է A սերիան ներկայացնող ակումբի: Խմբային փուլում հաղթել է «Յուվեին» (3:0 սեփական դաշտում և 0:0 արտագնա խաղում):

• Սեփական դաշտում իտալական թիմերի դեմ խաղերի «Բարսայի» վիճակագրությունը՝ Հ15 Ո6 Պ2: A սերիան ներկայացնող թիմերի դեմ կատալոնացիների անպարտելի շղթան «Կամպ Նոու» արենայում ձգվում է արդեն 12 խաղ: «Բարսան» սեփական մարզադաշտում վերջին անգամ պարտվել է «Յուվեին» 2002/03թթ. ՉԼ-ի ¼ եզրափակչի պատասխան խաղում. 1:2:

• ¼ եզրափակչում անցյալ մրցաշրջանում «Յուվեից» կրած պարտությունը միակն է իտալական թիմերի դեմ վերջին 10 տարիների հանդիպումներում (Հ5 Ո4):

• Այս մրցաշրջանում «Բարսան» ՉԼ-ի սեփական դաշտում անցկացրած բոլոր 4 խաղերում հաղթել է: Խմբային փուլում առավելագույն միավորներ է վաստակել, գոլ բաց թողել ընդամենը 1 անգամ, «Օլիմպիակոսի» դեմ խաղում (3:1): «Յուվեին» հաղթել է 3:0, «Սպորտինգին»՝ 2:0 հաշվով, իսկ 1/8 եզրափակչում «Չելսիի» հետ 3:0 խաղացել:

• Սեփական դաշտում ՉԼ-ի 25 անընդմեջ խաղում «Բարսան» չի պարտվում. (սկսած 2013-ից. Հ23 Ո2): 2 ոչ-ոքին գրանցվել է «Ատլետիկոյի» և «Յուվեի» դեմ ¼ եզրափակիչներում:

• Սեփական դաշտում փլեյ-օֆֆի նախորդ 10 խաղերում «Բարսան» 8 հաղթանակ է տարել 2 ոչ-ոքիի դիմաց: Վերջին պարտությունը կրել է 2012/13 թթ. ՉԼ-ի կիսաեզրափակիչ պատասխան խաղում, երբ 0:3 հաշվով պարտվել է «Բավարիային»:

«Ռոմա»

Չեմպիոնների լիգայի/Եվրոպական չեմպիոնների գավաթի ¼ եզրափակիչների սեփական դաշտում անցկացրած խաղերի «Ռոմայի» վիճակագրությունը՝ Հ1 Պ2։

2007/08 «Մանեսթեր Յունայթեդ» Պ 0:3 (0:2 ս.դ., 0:1 արտ.)
2006/07 «Մանեսթեր Յունայթեդ» Պ 3:8 (2:1 ս.դ., 1:7 արտ.)
1983/84 «Դինամո» Բեռլին Հ 4:2 (3:0 ս.դ., 1:2 արտ.)

• Իսպանիայի առաջնությունը ներկայացնող թիմերի դեմ երկխաղյա հանդիպումներում «Ռոմայի» վիճակագրությունը՝ Հ3 Պ4: Վերջին անգամ այդպիսի հակամարտություն գրանցվել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի նախորդ առաջնության 1/6 եզրափակչում: Իտալացիներն արտագնա խաղում 4:0, ապա նաև սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել են «Վիլյառեալին»:

• Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի թիմն այս մրցաշրջանում արդեն հանդիպել է իսպանական ակումբի: ՉԼ-ի խմբային փուլում Հռոմում 0:0 է խաղացել «Ատլետիկոյի» հետ, ապա 0:2 հաշվով պարտվել Մադրիդում:

• Իսպանիան ներկայացնող թիմերի դեմ արտագնա խաղերի «Ռոմայի» վիճակագրությունը՝ Հ4 Ո3 Պ8:

• 2017-ին «Վիլյառեալի» դեմ տարած հաղթանակը «Ռոմայի» համար միակն է իսպանական թիմերի դեմ վերջին 8 խաղերում (թե՛ սեփական դաշտում, թե՛ մրցակցի): 

• Խմբային փուլի երկրորդ տուրի «Ղարաբաղի» դեմ հաղթանակը (2:1) «Ռոմայի» համար առաջինն էր ՉԼ-ի վերջին 8 խաղերում (որակավորման փուլը ներառյալ): Նախքան այդ՝ նրանք հաղթել էին 2015թ. նոյեմբերի 4-ին, երբ հանդիպել էին «Բայերին» (3:2): 4-րդ տուրում «Ռոման» 3:0 հաշվով հաղթել է «Չելսիին», իսկ 6-րդ տուրում՝ «Ղարաբաղին» (1:0): «Շախտյորի» դեմ սեփական դաշտում նվազագույն հաշվով տարած հաղթանակը «Ռոմային» թույլ է տվել 1/8 եզրափակչում առաջ անցնել արտագնա խաղում խփած գոլի կանոնի համաձայն: Այսպիսով, մրցաշարի վերջին 23 խաղում «Ռոման» ընդամենը 5 հաղթանակ է տոնել, 7 ոչ-ոքի և 5 պարտություն գրանցել: Վերջին 7 խաղերից 4-ում հաղթել է:

Կապը թիմերի միջև

• «Բարսայի» պաշտպան Թոմաս Վերմալենը 2016/17 մրցաշրջանը վարձավճարի դիմաց անց է կացրել «Ռոմայում», մասնակցել A սերիայի 9 խաղի։

• Երբ Լյուկա Դինը «ՊՍԺ»-ի կազմում էր, 1 մրցաշրջան վարձավճարի դիմաց խաղացել է «Ռոմայում»-ում: Ֆրանսիացին 2015/16 թթ. A սերիայի 33 խաղի է մասնակցել և 3 գոլ խփել:

• «Ռոմայի» պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոն Իսպանիայի առաջնության 153 խաղում 12 գոլ է խփել, երբ 2007-16 թթ. խաղացել է «Սևիլիայի» կազմում: «Բարսայի» դեմ խաղերում նրա թիմը երբևէ չի հաղթել, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել և 4 պարտություն կրել:

• Դիեգո Պերոտտին 2008-14 թթ. «Սևիլիայի» կազմում «Բարսայի» դեմ 6 խաղի է մասնակցել (Հ2 Ո1 Պ3):

• Ջեկոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում էր, երբ անգլիացիները 2013//14 և 2014/15 մրցաշրջաններում 1/8 եզրափակչում պարտվեցին «Բարսային»:

• 2016-ի հոկտեմբերին Դանիելե Դե Ռոսսին, տուգանային հարվածն իրացնելով, Իտալիային ոչ-ոքի բերեց Մունդիալ 2018-ի նախընտրական փուլի Իսպանիայի դեմ խաղում: Իսպանացների կազմում էին Պիկեն, Ալբան, Բուսկետսը, Ինյեստան:

• Այդ 5 ֆուտբոլիստները, նրանց հետ նաև Ալեսսանդրո Ֆլորենցին, մասնակցել են Եվրո 2016-ի 1/8 եզրափակչի խաղին, երբ իտալացիները 2:0 հաշվով առաջ են անցել իսպանացիներից:

• Ալբան գոլ է խփել, իսկ Բուսկետսը, Պիկեն ու Ինյեստան խաղացել են Եվրո 2012-ի եզրափակչում, երբ Իսպանիան 4:0 հաշվով հաղթել է Իտալիային: Դե Ռոսսին չի իրացրել 11 մետրանոց հարվածը և Եվրո 2008-ի ¼ եզրափակչի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ:

• Դե Ռոսսին (Իտալիա), Ինյեստան, Պիկեն և Բուսկետսը (Իսպանիա) գերազանց են ավարտել 2013 թ. Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչի 11 մետրանոց հարվածաշարի իրենց մոտեցումները. Իսպանիան 7:6 հաշվով հաղթել է Իտալիային:

• 2016 թ. մարտին Լուիս Սուարեսը Ուրուգվայի կազմում Մունդիալ 2018-ի նախընտրական փուլի Բրազիլիայի դեմ խաղում գոլ է խփել: Դարպասի պաշտպանությունը վստահված էր Ալիսսոնին: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

• Ջեկոն ու Պիկեն ԱԱ-2010-ի որակավորման փուլում գոլ են խփել, երբ Իսպանիան 5:2 հաշվով հաղթել է Բոսնիա և Հերցեգովինային: Հաղթողների թիմում էին նաև Ինյեստան ու Բուսկետսը:

• Ջեկոն Բելգիայի հավաքականի դարպասը գրավել է Եվրո 2016-ի նախընտրական խաղերից մեկում: Բելգիացիներն այնուամենայնիվ հաղթել են 3:1 հաշվով: Նրանց կազմում էր նաև Վերմալենը:

 Հավաքականի խաղընկերներ

Թոմաս Վերմալեն, Ռաջա Նաինգոլան (Բելգիա)

Պաուլինյո, Ալիսսոն (Բրազիլիա)

Մեսսի, Ֆասիո, Պերոտտի (Արգենտինա)

Յասպեր Սիլլեսսեն, Ռիկ Կարսդորպ, Քևին Ստրոտման (Հոլանդիա)

Նախկին ակումբակիցներ

Սամուել Ումտիտի, Մաքսիմ Գոնալոն («Լիոն» 2012-16)

Պաուլինյո, Ֆասիո («Տոտենհեմ» 2014/15)

Պերոտտի, Ֆասիո, Իվան Ռակիտիչ («Սևիլիա» 2011-14)

Մոնչին 11 տարի խաղացել է «Սևիլիայի» կազմում, իսկ 2000-ին դարձել ակումբի մարզական տնօրեն: 2017-ին նույն պաշտոնին է անցել արդեն «Ռոմայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում